Ներկայացվել է ռոբոտ, որն ուտեստ է պատրաստում, մատուցում, գինի լցնում, արդուկ անում, ծալում արդուկած շորերը  

29 ապրիլի, 2024  14:00

Չինական Astribot ընկերությունը ցուցադրել է արհեստական ​​բանականության ալգորիթմներով կառավարվող S1 ռոբոտը, որի շարժումներն իրենց արագությամբ և ճշգրտությամբ համեմատելի են մարդու շարժումների հետ։ Ռոբոտը կարողանում է 10 կգ կշռող առարկաներ տեղափոխել, ինչպես նաև ուտեստներ պատրաստել և մատուցել։

Չինաստանի Շենժեն քաղաքում տեղակայված Astribot ընկերությունը մտնում է Stardust Intelligence խմբի մեջ, որը հիմնադրել է Լայ Ջին։ Վերջինս նախկինում համագործակցել է Tencent Robotics Laboratory-ի, Baidu-ի և Հոնկոնգի պոլիտեխնիկական համալսարանի հետ: Նա ղեկավարել է Tencent Ollie «անիվավոր» ռոբոտի և այլ մեքենաների ստեղծման նախագիծը:

Astribot-ը դեռ մանրամասն տեխնիկական տեղեկատվություն չի տրամադրել S1 ռոբոտի, դրա ուսուցման և զարգացման փուլերի մասին։ Ընկերության հրապարակած տեսանյութից պարզ չէ, թե արդյոք մեքենան կարող է շարժվել, թե միայն նախատեսված է սեղանի մոտ կանգնած վիճակում գործողությունների համար։

Ռոբոտն իսկապես կատարում է արագ և զարմանալիորեն ճշգրիտ շարժումներ. բացում և լցնում է գինին, զգուշորեն մաքրում է վարունգը, տոստը շրջում թավայի մեջ, առանց գցելու գինու բաժակների տակից հանում է սփռոցը, բացիչով բացում է ինչ-որ ըմպելիք, արդուկ անում և ծալում արդուկած շորերը։


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ